16 ապրիլի 2010 - 18:07 AMT
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Անի Խանամիրյանը

Օգոստոսի 2-17-ը Լեհաստանի Չոտովա քաղաքում տեղի կունենա աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնություն, որին կմասնակցի 168 երկիր, այդ թվում նաև Հայաստանը:

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Անի Խանամիրյանը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 25 հազար եվրո: Առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 2009թ. աշխարհի առաջնությունում առաջին 3 տեղերը գրաված շախմատիստները, մինչև 18 տարեկան Եվրոպայի չեմպիոնները, ՖԻԴԵ-ի վարկանիշում առաջին 6 տեղերը զբաղեցնողները, և մեկական շախմատիստ ու շախմատիստւոհի 168 երկրների Շախմատի ֆեդերացիաներից: