16 ապրիլի 2010 - 18:38 AMT
Սևակ Սարուխանյան. Թուրքիան Իրանի հետքերով կգնա

Իրանի դեմ պատժամիջոցներն ընդունվելու են, բայց դա չի անդրադառնա էներգետիկ ոլորտի վրա: Այնպես որ հայ-իրանական համագործակցությունը դրանից չի տուժի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրանագետ Սևակ Սարուխանյանը:

Ընդ որում, մեկնաբանելով այն, որ Թուրքիան հանդես է եկել Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման դեմ, նա նշել է, որ դա կապված է այն բանի հետ, որ երկու երկրների հարաբերությունները վերջերս բարելավվել են: "Թուրքիան նույնպես մտադիր է միջուկային ծրագիր իրականացնել, և, հնարավոր է, Իրանի հետքերով գնա",- ասել է Սարուխանյանը: Նրա խոսքով, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչ մի կերպ չի ազդի տարածաշրջանի վրա: