16 ապրիլի 2010 - 18:58 AMT
"Հայէկոնոմբանկ"-ի քարտատերերի քանակը գերազանցել է 92 000-ը

"Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ն 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ իր քարտատերերի քանակն արդեն հասցրել է 92000-ի, ինչը հայկական բանկերի թվում լավագույն ցուցանիշն է:

"Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆինանսական շուկայում առաջատարի դիրքերի պահպանման իր կողմից որդեգրված քաղաքականությանը, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել պլաստիկ քարտերի շուկայում` ավելացնելով պլաստիկ քարտատերերի քանակը, ընդլայնելով քարտերով մատուցվող ծառայությունների ցանկը, կատարելագործելով և բարձրացնելով վերջիններիս որակական բնութագրիչները",- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: