16 ապրիլի 2010 - 19:01 AMT
Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի աշուղական արվեստը տարածելու համար

“Վերջին ժամանակները “Սայաթ-Նովա” համույթի համերգների քանակն ավելացել է, սակայն այդ երևույթը կարելի է խորհրդանշական անվանել. տարեկան 5-10 համերգ”,- PanARMENIAN.Net_ի թղթակցի հետ զրույցում ասել է “Սայաթ-Նովա” աշուղական երգի համույթի ղեկավար, “Սայաթ-Նովա” մշակութային միության և Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր Թովմաս Պողոսյանը: Նա հայտնել է, որ “Սայաթ-Նովա” կոլեկտիվի մասնակիցները դասավանդում են Ջիվանու անվան աշուղական դպրոցում և հայ երեխաներին աշուղական գործ են ուսուցանում:

“Ջիվանու անվան դպրոցը հիմնադրվել է 1997-ին “Սայաթ-Նովա” մշակութային միությանն առընթեր”, որը ստեղծվել է աշուղական արվեստը պահպանելու, այն զարգացնելու և սերունդներին փոխանցելու համար: Այսօր դպրոցում սովորում են 10-20 տ 170 պատանիներ և աղջիկներ: Մեզ մոտ գործում է 3 բաժին. աշուղական երգ, ստեղծագործող աշուղների միություն (կոմպոզիցիայի բաժին) և ազգային աշուղական գործիքներ”,- պատմել է Թովմաս Պողոսյանն, ավելացնելով, որ դպրոցի աշակերտների համար նախատեսված են հաշվետու համերգներ, “մեր լավագույն աշակերտները մեզ հետ հանդես են գալիս “Սայաթ-Նովա” համույթում”: Սակայն, դա շատ քիչ է աշուղական արվեստը տարածելու համար: Դա կառավարության գործն է, որը պետք է դրա համար համապատասխան քայլեր ձեռնարկի”: