16 ապրիլի 2010 - 19:15 AMT
Հայաստանում ամենամյա ամառային հնագիտական դպրոց կկազմակերպվի

Հայաստանում ամենամյա ամառային հնագիտական դպրոց կկազմակերպվի, ապրիլի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

"Տարածաշրջանում նման դպրոց չկա, դրա կազմակերպումը կարևոր է երկրի իմիջի համար: Ծրագրվում է ամենամյա ամառային հնագիտական դպրոց անցկացնել",- նշել է Պավել Ավետիսյանը:

Ինչպես հաղորդել է Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը, 2009 թվականին առաջին անգամ ամառային հնագիտական դպրոց է անցկացվել Դվինում: