16 ապրիլի 2010 - 19:24 AMT
117-րդ քիմիական տարրի հայտնագործության համահեղինակը զեկույցով հանդես կգա Երևանում

Նոր գերծանր 117-րդ տարրի հայտնագործության մասին զեկուցումով հանդես կգա այդ հայտնագործության համահեղինակը` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ Յուրի Հովհաննիսյանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը, հանրահայտ գիտնականները, ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանում են Երևան` ապրիլի 21-23-ին մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին:

Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաև վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերին:

Մասնավորպես կընթերցվեն հետևյալ զեկուցումները` «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ», «Քրոնիկակա՞ն, թե մարող ճգնաժամ», «Ռուս էթնոսը և հայկական սփյուռքը Ռուսաստանում», «Տիեզերական գործոնների ազդեցությունը կլիմայական գլոբալ փոփոխությունների և խողովակաշարերի կոռոզիայի վրա»: