16 ապրիլի 2010 - 19:47 AMT
Ապրիլի 22-ին Արձանագրությունների դեմ ընդլայնված հավաք կկայանա

Ապրիլի 16-ին ՀՅ Դաշնակցության "Սիմոն Վրացյան" կենտրոնում կայացավ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դեմ համախմբված ուժերի հերթական հավաքը:

Քննարկվեց առկա իրավիճակը, համաձայնություններ ձեռք բերվեցին հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ` որոշվեց ապրիլի 22-ին հրավիրել ընդլայնված հավաք` այդ նպատակի շուրջ համախմբված ուժերի մասնակցությամբ: Որոշվեց, որ հավաքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, հաղորդում է ՀՅԴ ԳՄ լրատվական բաժինը: