16 ապրիլի 2010 - 20:14 AMT
Հայոց ցեղասպանության 95-ամյակին ԱՄՆ-ում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

Հայոց ցեղասպանության 95-ամյակին` ապրիլի 25-ին, ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ինգլվուդ քաղաքի հանրային գրադարանում ելույթ կունենան դաշնակահար Կարինե Պողոսյանն ու ջութակահարուհի Տաթևիկ Այվազյանը` երկուսն էլ Նյու-Յորքից:

Այդ օրը երաժիշտները կներկայացնեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Համերգի ծախսերը կհոգան գրադարանի բարեկամները, ուստի համերգի մուտքն ազատ է: