17 ապրիլի 2010 - 10:48 AMT
Ղրիմում սկսվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները

Ղրիմում սկսվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ: Ապրիլի 15-ին Ղրիմի ազգագրական թանգարանում բացվել է Ղրիմի հայ նկարիչների ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, ապրիլի 18-ին հայկական համայնքը և Ղրիմի հայ երիտասարդության կոմիտեն Սիմֆերոպոլում անցկացնելու են “Հայոց ցեղասպանություն. առանց մոռացության իրավունքի” կլոր սեղանը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին: Հանդիպումը տեղի է ունենալու Ռուսական մշակութային կենտրոնում (ՌՄԿ):

“Ղրիմ” պետական հեռուստառադիոընկերության ուղիղ եթերում լինելու է հեռուստահաղորդում հայկական, բուլղարական, հունական և գերմանական համայնքների ներկայացուցիչների և մասնագետների մասնակցությամբ:

Ապրիլի 23-ին հայկական համայնքը Ղրիմի հայ երիտասարդության կոմիտեի և “Մայրիկ” լիգայի մասնակցությամբ կազմակերպում է “Վառիր հիշողության մոմը” ակցիան

Ապրիլի 24-ին Ղրիմի հայերը սգո երթ են անցկացնելու Սիմֆերոպոլի կենտրոնական փողոցներով, իսկ Հին հայկական գերեզմանոցում Սբ. Հակոբ եկեղեցու մոտ մատուցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ և տեղի է ունենալու սգո ցույց: