17 ապրիլի 2010 - 16:47 AMT
“Ժառանգություն” խմբակցությունը կոչ է անում բոլոր պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

“Ժառանգություն՚” կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. “ՙԺառանգություն՚” խմբակցությունը, դիմելով համայն հայությանը եւ առաջադեմ մարդկությանը` հիշեցնելով, որ 1915-1923թթ. տեղի ունեցածը եզակի եւ միակ հանցագործությունը չէր, որը գործել է Օսմանիան Թուրքիան, դա հանցագործություն էր իրականացված ոչ միայն հայերի, հույների, ասորիների, այլեւ համայն մարդկության դեմ: Ավելին, այսօրվա Թուրքիան չունենալով քաղաքական կամք ճանաչելու այդ հանցագործությունը որպես Ցեղասպանություն` փաստորեն, իր վրա է վերցնում պատասխանատվությունը հայերի Ցեղասպանության եւ Հայրենազարկման համար, միաժամանակ Ցեղասպանության չճանաչումը դա նոր Ցեղասպանության էթնիկական զտումների եւ այլ հանցագործությունների պատրաստ լինելու մասին խոստովանություն է: Կոչ ենք անում բոլոր պետություններին, այդ թվում եւ իսլամական աշխարհի, ճանաչել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործությունը որպես Ցեղասպանություն, եւ դրանով իսկ զատվելով հանցագործությունը քողարկող պետություն որակումից: 1915-1923թթ. Թուրքիայում պետական մակարդակով պլանավորված եւ իրականացված Հայոց ցեղասպանության չճանաչումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից 1988-1992թթ. նույն Ցեղապանության շարունակությանը: Մենք խոնարհվում ենք 20-րդ դարում աշխարհում իրականացված բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի առջեւ”,-ասվում է խմբակցության հայտարարության մեջ: