19 ապրիլի 2010 - 17:17 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում

Հայոց ցեղասպանքության մասին թիվ 252 բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում արդեն աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, բանաձևի քննարկման ժամկետները կախված են բազմաթիվ տեխնիկական հարցերից, օրինակ` կոնգրեսականների տրամադրվածությունից և շահագրգռվածությունից, ռազմարդյունաբերությունից որոշ նահանգների կախվածությունից, Թուրքիայի հետ ռազմական պայմանագրերից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կանդրադառնա Թուրքիայի կողմից Իրանին սատարելու հարցը ԱՄՆ վարչակազմի վրա:

“Կան գործոններ, որոնք անհնար է հաշվի առնել ամբողջությամբ: Հուսով եմ, որ դա կհաջողվի անել մինչև աշուն, սակայն մինչև վերջ վստահ լինել չեմ կարող”,-նշել է ՀՅԴ առաջնորդը: