19 ապրիլի 2010 - 19:55 AMT
Facebook-ում ինտերնետ-գովազդը հասանելի է դարձել հայկական ընկերությունների համար

Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող Facebook սոցիալական ցանցում ինտերնետ-գովազդը հասանելի է դարձել հայկական ընկերությունների համար:

Իր գովազդատուներին Facebook-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն, Հայաստանում ավելի քան 50 680 մարդ Facebook սոցիալական ցանցից են օգտվում: Alexa.com վարկանիշային համակարգի վիճակագրության համաձայն, Facebook.com ամերիկյան սոցիալական ցանցը Հայաստանում ամենաշատ այցելվող սոցիալական ցանցերի շարքում երկրորդն է: Ամբողջ աշխարհում Facebook.com-ից օգտվում են ավելի քան 400 միլիոն մարդ, որոնց 70%-ը ԱՄՆ սահմաններից դուրս են բնակվում: