20 ապրիլի 2010 - 13:17 AMT
Ապրիլի 23-25-ը Ուրուգվայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի կունենան ապրիլի 23-25-ը Ուրուգվայում, որոնց կազմակերպիչը հայ համայնքն է, հաղորդում է Մոնտեվիդեոյի “Կոմիտաս” ռադիոժամը:

Ապրիլի 23-ին Ուրուգվայի հայ համայնքը հանրահավաք կանցկացնի, նվիված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին “Մարաշ” հայրենակցական միության դահլիճում Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ հանդես կգա արգենտինահայ պատմաբան Պասկալ Օհանյանը: Ապրիլի 25-ին Սբ Ներսես Շնորհալի եկեղեցում կմատուցվի պատարագ: