20 ապրիլի 2010 - 14:13 AMT
Հայ երկրաբան. Իսլանդական հրաբխի մոխրի ամպը չի հասնի Հայաստան

Իսլանդիայի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքման ինտենսիվությունը զգալիորեն մարել է. և աստիճանաբար վերսկսվում են թռիչքները դեպի Եվրոպա, լրագորղներին է ասել երկրաբանական գիտությունների թեկնածու Էդիկ Խարատյանը: Ըստ նրա, հավանաբար, հրաբխի մոխրի ամպը չի հասնի Հայաստան:

Իր հերթին երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանն ասել է, որ մոխրի ամպը հասել է արդեն մինչև Սև ծով, սակայն Հայաստանի և Իսլանդիայի միջև մեծ տարածության` 4700 կմ, պատճառով, եթե նույնիսկ հանսի,. աննակատ կլինի և որևէ վտանգ չի ներկայացնի:

Բացի այդ, նույն հրաբուխը ժայթքել է 1821 թվականին և ակտիվ է եղել 2 տարի, ուստի դեռ վաղ է ասել, թե վտանգն ետևում է:

Մելիքսեթյանն ընդգծել է նաև, որ սա այնքան էլ խոշոր ժայթքում չէ և նրա հետևանքներն այնքան էլ վտանգավոր չեն: “1815թ. Լաքի հրաբխի ժայթքման հետևանքով Եվրոպայում մի քանի տարի շատ սառը ձմեռներ եղան և նույնիսկ հուլիսին ցրտահարություն է գրանցվել: Եվրոպան սովի շեմին էր կանգնած և շատերը տեղափոխվեցին Ամերիկա”,-ասել է նա:

Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը սկսվել է ապրիլի 14-ին: Հրաբուխը գտնվում է Ռեյկյավիկից 200 կմ հեռավորության վրա: