20 ապրիլի 2010 - 15:01 AMT
“Ազգային պատկերասրահ” միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը կներկայացնի 7 համերգ

“Ազգային պատկերասրահ” միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը կմեկնարկի Երևանում, ապրիլի 21-ից հունիսի 2-ը: Փառատոնին առաջին անգամ կներկայացվեն ‘Կլարիպիանո” դուետը (Սլովենիա, ապրիլի 29-ին) և ջութակահար Հյուգո Տիչիատին (Շվեդիա, մայիսի 5-ին): Ռուսաստանից հանդես կգա դաշնակահար Եվգենի Միխայլովը:

Փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում 7 համերգ տեղի կունենա, որոնց ընթացքում կկատարվեն տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կհնչեն նաև առաջնահամերգներ:

Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանն ասել է, որ փառատոնի ընթացքում նշվելու են հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի և Գագիկ Հովունցի հոբելյանները:

Փառատոնը կբացեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: