11 հունիսի 2003 - 23:07 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքը ամբողջ ծավալով ներկրվել է Ռուսաստանից Հայաստան: Այդ մասին այսօր «Արկա» գործակալությանն է հաղորդել ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը: Նրա խոսքերով, ամենամոտ ժամանակներս կսկսվի վառելիքի բեռնավորումը, եւ մոտավորապես մեկ ամսվա ընթացքում կայանը կսկսի գործել: Ռուսական աղբյուրների համաձայն, միջուկային վառելիքը գնվել է ԵԷՍ ռուսական բաժնետիրական ընկերության կողմից, որի կառավարմանը կհանձնվեն ատոմային կայանի ֆինանսական հոսքերը: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը կանգնած է 2003 թվականի ապրիլի 4-ից: