20 ապրիլի 2010 - 18:20 AMT
ՀՀ ԳԱԱ վաստակագիր է շնորհվել պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանին

Հայրենական Մեծ պատերազմի պատմության ոլորտում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահությունը ապրիլի 20-ին պարգևատրեց ՀՀ ԳԱԱ Վաստակագրով:

«Կլիմենտ Հարությունյանն այս տարիների ընթացքում իրեն փայլուն է դրսևորել որպես պատմաբան և հետազոտող»,- իր շնորհավորական ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Հոբելյարն իր հերթին ասաց "Այս պարգևը գնահատում է ոչ թե իմ աշխատանքը, այլ հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին":

Կլիմենտ Հարությունյանը հայտնաբերել է ԽՍՀՄ ռազմական արխիվների փաստաթղթերը: Նրա գրքերը նվիրված են ինչպես ամբողջ պատերազմին, այնպես էլ հայկական դիվիզիաներին ու ռազմական գործողություններին` ըստ երկրների տարածքի: