21 ապրիլի 2010 - 12:28 AMT
Կբացահայտվի Արշիլ Գորկու կյանքի եւ արվեստի վրա Եղեռնի ազդեցությունը

Աապրիլի 21–ին եւ 22–ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալիք ՙԱնձայն զոհեր. Արշիլ Գորկի՚ խորագրով միջոցառումը կսկսվի Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Արշիլ Գորկու անվան թանգարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանի դասախոսությամբ, որը կբացահայտի նկարչի կյանքի եւ արվեստի վրա Եղեռնի ազդեցությունը։

Կընթերցվեն հատվածներ Գորկու նամակներից։ Դասախոսությանը կհաջորդի ՙՑավի գույնը՚ գրքի շնորհանդեսը« որի հեղինակն է Շահեն Խաչատրյանը։ Այնուհետեւ« հանդիսատեսին հնարավորություն կտրվի դիտելու Կարեն Ադամյանի ՙԱրշիլ Գորկի՚ վավերագրական ֆիլմը։