21 ապրիլի 2010 - 12:58 AMT
Ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը կոչ է անում հիշել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին

Անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը դիմել է ողջ աշխարհի հայերին` կոչ անելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի անունները գրել Armenian Memorial inhomage.com կայքում:

“Նախաձեռնությունը բոլոր նրանց բարոյական պարտականությունն է, ովքեր կարող են հիշել մարդկության նկատմամբ այդ հրեշավոր հանցագործության ժամանակ մահացածների անունները, որը Ռաֆայել Լեմկինն անվանել է “ցեղասպանություն”: Ես խնդրում եմ հավերժացնել մեր տառապյալների հիշատակը www.inhomage.com կայքում: Այդ նախաձեռնությունից զերծ մնալը նշանակում է հրաժարվել սեփական ինքնությունից: Նախագիծը ստացել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավանությունը”,- ասվում է PanARMENIAN.Net-ի ստացված Ժան Էքյանի նամակում: