21 ապրիլի 2010 - 13:30 AMT
Այս տարվա աշնանը Մայր Աթոռ Էջմիածնում կբացվի Արշիլ Գորկու թանգարանը

“Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) թանգարանը բացվելու է ընթացիկ տարվա աշնանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում”,- հայտնել է արվեստաբան, Արշիլ Գորկու թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում:

Նրա խոսքերով, թանգարանում ցուցադրվելու են Արշիլ Գորկու բոլոր աշխատանքները, որոնք պահվում են Պորտուգալիայում:

“Տվյալ պահին Արշիլ Գորկու աշխատանքներից կազմված ցուցահանդեսը, որը պահվում է Պորտուգալիայում, տեղի է ունենում Լոնդոնում: Մինչ այդ նման ցուցահանդես տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում (ԱՄՆ): Լոնդոնից հետո ցուցահանդեսը տեղի է ունենալու Լոս-Անջելեսում (ԱՄՆ) ”,- ասել է արվեստաբանը:

Շահեն Խաչատրյանը հաղորդել է նաև, որ նկարչի այս աշխատանքները Հայաստան են բերվելու ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցադրվելուց հետո: