Վարշավայի Ռեմբերտուվ թաղամասի թիվ 1 վարժարանում Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հովանավորությամբ եւ Լեհաստանի հայկական համագումարի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ:
Միջոցառման ընթացքում Լեհաստանի հայկական համագումարի կրթամշակութային հարցերով պատասխանատու` Մարգարիտա Յերեմյանի մեկնաբանությամբ ցուցադրվել է Հայաստանի պատմության, մշակույթի եւ դպրության մասին պատմող տեսաֆիլմ: Լեհ աշակերտները մասնակցել են Հայաստանին նվիրված հարց ու պատասխանի մրցույթին, որի հաղթողներն արժանացել են հուշանվերների:
Շնորհիվ վարժարանի տնօրինության եւ ուսուցչուհիներ` Մալգոժատա Քսենժիցկայի ու Իոլանտա Վայցեխովսկա-Վարուտայի շահագրգիռ վերաբերմունքի, կրտսեր դասարանի աշակերտները դրսեւորել են իրենց քաջ իմացությունը Հայաստանի անցյալի ու ներկայի մասին, կատարել հայերեն լեզվով երգեր, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծեռայությունը։