22 ապրիլի 2010 - 11:48 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության բանաձևը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված կոչերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը քվեարկության դնելու մասին ապրիլի 21-ին Կապիտոլիումի բլուրում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերի ամենամյա հանդիպման հիմնական թեման էին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա հիշատակը կազմակերպվել էր Կոնգրեսի Հայաստանի Աջակցության խմբի կողմից Ամերիկայի հայկական կազմակերպությունների օգնությամբ և անցկացվել է Խմբի համանախագահներ Ֆրենք Պալոունի և Մարկ Քըրքի կողմից: Հանդիպմանը ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտ Ավետիսյանը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Կոնգրեսականները դատապարտել են Թուրքիայի քաղաքականությունը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ ուղղված ջանքերը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագով է, ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումը և կոչ արել իր գործընկերներին կանգ չառնել, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իր կողմից Սթենի Հոյերը կոչ է արել բոլոր ամերիկացիներին չդառնալ Ցեղասպանության համր վկաներ: Կոնգրեսական Հովարդ Բերմանը նշել է, որ Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը հակազդելը բոլոր ամերիկացիների բարոյական պարտականությունն է: 252 բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը նշել է, որ մտադիր է ապահովել Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ԱՄՆ կառավարության, ինչպես նաև Թուրքիայի կողմից: