22 ապրիլի 2010 - 16:24 AMT
Թուրքիան չի հասկացել հայկական կողմի հայտարարությունը

“Թուրքիան դեռևս խորհրդածում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության այն հայտարարությունից հետո, որտեղ ասված է, թե հայ-թուրքական գործընթացը պետք է սառեցնել”, - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրաք Օզուգերինը:

“Մենք ուսումնասիրում ենք հայկական կողմի հայտարարության բովանդակությունը և ուզում ենք հասկանալ, թե այն ինչ է նշանակում”, - ասել է թուրք դիվանագետը` ավելացնելով, որ այս համատեքստում թուրքական կողմը նույնպես քննարկում է հետագա քայլերը, հաղորդում է Hurriyet Daily News-ը: