23 ապրիլի 2010 - 11:33 AMT
“Ինեկոբանկը” միացել է InterExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգին

“Ինեկոբանկ” ՓԲԸ-ն միացել է InterExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: InterExpress համակարգով փոխանցումները կատարվում են րոպեների ընթացքում, որը թույլ է տալիս արդեն իսկ 15 րոպե հետո ուղարկված գումարը ստանալ InterExpress համակարգի ցանկացած կետում: InterExpress համակարգի քլիրինգային կենտրոնը հանդիսանում է “Ինտերկոոբանկ” բաժնետիրական առևտրաին բանկ ԲԲԸ-ը:

Հաղորդագրության համաձայն, “Ինեկոբանկն” իրականացնում է դրամական փոխանցումներ նաև “Արագ փոստ”, Money Gram, Migom, LEADER, CONTACT և BLIZKO դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:

InterExpress-ը ֆիզիկական անձանց միջև իրականացվող դրամական միջոցների փոխանցման համակարգ է, որի միջոցով փոխանցումներն իրականացվում են արագ և հուսալի կերպով` առանց բանկային հաշվի բացման: InterExpress համակարգը հնարավորություն է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Եվրոպայի և Հեռավոր արևելքի մի շարք երկրներ: