23 ապրիլի 2010 - 14:01 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ

Ապրիլի 26-ին Բաքվում տեղի կունեա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար քահանա Վահրամ Մելիքյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի ԱՊՀ կրոնական առաջնորդների գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նորին Սրբության եռակողմ հանդիպումը շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ամենայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին իրազեկ աղբյուրներից, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցությունը հարցականի տակ է նրա առողջական վիճակի պատճառով: