23 ապրիլի 2010 - 14:06 AMT
Ժիրինովսկին ելույթ կունենա “Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ոճրագործություն է” խորագրով հանրահավաքում

“Հայ-ռուսական համագործակցությունը” և “Ռուսաստանի հայերի միությունը” ապրիլի 24-ին համատեղ հանրահավք են կազմակերպում “Կրասնոպրեսնենսկայա զաստավա” հրապարակում “1905-1907թթ. հեղափոխության հերոսներին” հուշարձանի մոտ` “Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ոճրագործություն է” խորագրով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, հանրահավաքում հանդես կգան ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պատգամավորներ Մաքսիմ Միշչենկոն “Միասնական Ռուսաստան” խմբակցությունից, Կիրա Լուկյանովան “Արդար Ռուսաստան” խմբակցությունից, ազգային համայնքների, երիտասարդական շարժումների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի կունենա հանրահավք, որի պահանջը կլինի, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հանրահավաքն արտոնված է Մոսկվայի քաղաքապետարանի կողմից: