23 ապրիլի 2010 - 14:09 AMT
Երեք օրից կմեկնարկի սամբոյի Հայաստանի առաջնությունը

Ապրիլի 25-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա Սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Իննը քաշային կարգերում ուժեղագույն մարզիկները կվիճարկեն Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, որից հետո էլ կպարզվեն մայիսի 13-ից 17-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցները, հաղորդում է Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: