Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդհատված չէ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի այժմյան փուլի դադարեցման մասին: Օգտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններից, Իսկանդարյանն ասել է, որ գնդակը թուրքական կողմի մոտ է: Միաժամանակ նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է դեռևս հունվարից:
“Անկարայից նախկինի նման սպասում են ինչ-որ քայլեր, որը կփոխի գործընթացի ձևափաչը, որպեսզի այն շարունակվի”,- ասել է Իսկանդարյանն, ավելացնելով, որ նախկինի նման խնդիրն Անկարայի մեջ է, և այդ խնդիրները կապված են Թուրքիայի քաղաքականության հետ: “Թուրքիայում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, և իշխող կուսակցության վարկանիշը բավական ցածր է, այնպես որ նրանք չեն կարող հիմա թույլ տալ իրենց կտրուկ քայլեր անել”,- ասել է հայ փորձագետը: Նրա խոսքերով, նույնիսկ թուրքերն են ասում, որ մինչև խորհրդարանական ընտրությունները Թուրքիան էական քայլեր չի ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Միաժամանակ նա նշեց, որ, դատելով գերտերությունների արձագանքից, հայկական կողմի վերջին գործողությունները համաձայնեցված են եղել: Նրա խոսքերով, գերտերությունները շահագրգռված են նրանում, որպեսզի այս գործընթացը շարունակվի:
Մեկնաբանելով այն հնարավորությունը, թե կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում “ցեղասպանություն” բառը, Իսկանդարյանն ասաց, որ չի կարծում, թե Օբաման կասի դա, ավելացնելով, որ այս տարի ԱՄՆ նախագահի ելույթն ավելի կոշտ կլինի: