23 ապրիլի 2010 - 17:03 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Ապրիլի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,880,448 ԱՄՆ դոլար` 392.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 59,792,250 ԱՄՆ դոլար` 393.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 390,78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 393.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 12–ից 18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 26.9 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: