23 ապրիլի 2010 - 17:06 AMT
Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտը տարեկան 200 հազար մարդ է այցելում

Երեւանում արդեն 15 տարի գործում է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտը, որը ոչ միայն գիտական աշխատանքներ է անցկացնում, այլեւ հասարակությանը հնարավորություն ընձեռում ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերին, լուսանկարներին, գրքերին:

"Ֆիզիկական եւ վիրտուալ այցելուների թիվը տարեկան հասնում է 200 հազարի: Թանգարան-ինստիտուտի կայքում կարելի է գտնել ողջ տեղեկատվությունը, որը կարելի է տեսնել թանգարանում: Շուտով կգործի նաեւ կայքի ռուսալեզու տարբերակը",- ապրիլի 23-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: