23 ապրիլի 2010 - 17:25 AMT
Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է իտալացի խորհրդարանական Ռիկարդո Միգլիորիի հետ

Այսօր ”Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի անդամ Ռիկարդո Միգլիորիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հարցեր: Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության, մեծ ռիսկայնության եւ Արցախի կայացած պետականությունն ու ինքնիշխանությունը հարգելու եւ ճանաչելու կուսակցության անփոփոխ դիրքորոշումները, ասվում է կուսակցության մամլո հաղորդագրության մեջ:

“Ժառանգություն” կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,: