23 ապրիլի 2010 - 20:35 AMT
Շվեյցարիայում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 23-ին Ժնեւում, Տրուանեի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն, որին մասնակցում էին` Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, հայկական համայնքի, Ժնևի և Տրուանեի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման և պսակադրության արարողություն, ելույթներով հանդես եկան համայնքի և Տրուանեի իշխանությունների ներկայացուցիչները:

Առաջիկա օրերին Շվեյցարիայում նախատեսվում են նաև Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումներ.

ապրիլի 23-ին Բեռնում տեղի է ունենալու Շվեյցարիայի հայկական ընկերակցության մամլո ասուլիսը` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի անդամների մասնակցությամբ,

ապրիլի 24-ին նախատեսվում է Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ` Բեռնի մեծ համերգասրահում, որտեղ կատարվելու է Վերդիի Missa da Requiem-ը Լյուկ Բաղդասարյանի խմբավարությամբ: Ներկա են լինելու Շվեյցարիայի Ազգային խորհդի խորհրդականները, Բեռնում հավատարմագրված դեսպանները ,

ապրիլի 24-ին Ժնևի հայկական եկեղեցում մատուցվելու է հիշատակի Սուրբ պատարագ,

ապրիլի 25-ից նախատեսվում է “Նարեկացի” համույթի հիշատակի համերգների շարքը Ժնևում, Ցյուրիխում, Լուգանոյում, Լոզանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: