Երևանում սկսվել է ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը սկսվեց Մատենադարանի շենքի մետ և կընթանա ավանդական ուղով` ողջ քաղաքով դեպի Ծիծեռնակաբերդի բլուրը: Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում ցույց կկայանա:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ ջահերով երթը սկսվեց Թուրքիայի դրոշի, Թուրքիայի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի նկարների այրումից: Երթի մասնակիցները վանկարկում են "Ճանաչել Հայոց ցեղասպանությունը":