23 ապրիլի 2010 - 22:34 AMT
Երևանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման յուրօրինակ արարողություն

Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում երիտասարդ ակտիվիստները խաչ էին կազմել` ձեռքերում պահելով վառվող մոմեր: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այդ ակցիայով երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: