
Նևադա նահանգից ընտրված սենատոր Հարի Ռեյդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը “ի հիշատակ մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց և երեխաների, որոնք մահացել են Ցեղասպանության ժամանակ”:
“Եկել է ժամանակը, որպեսզի մեր կառավարությունը հայերի զանգվածային սպանություններն անվանի այնպես, ինչպես նրանք իրականում կան` Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ դա հարգանքի տուրք կլինի նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգությունից: Ուրախ եմ, որ Նևադան գտնվում է 40 նահանգների թվում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հուսով եմ, որ շուտով դրան կհետևի նաև մեր ողջ երկիրը”,- ասվում է սենատորի հայտարարության մեջ, որը հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին: