24 ապրիլի 2010 - 12:58 AMT
Մարի Յովանովիչ. Մենք հիշում ենք, թե ինչ է կատարվել 1915թ. և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին

“Այսօր այն օրն է, երբ բոլոր ամերիկացիները կանգնած են հայ ժողովրդի կողքին: Մենք հիշում ենք, թե ինչ է կատարվել 1915թ. և մեր համերաշխությունն ենք հայտնում ամբողջ աշխարհի հայերին”, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Անդրադառնալով այն հարցին, թե կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքին ուղղված ուղերձում “ցեղասպանություն” բառը, Յովանովիչն ասել է. “Նախագահ Օբաման ինքը պետք է որոշի, կարտասանի “ցեղասպանություն” բառը, թե ոչ”: