24 ապրիլի 2010 - 17:35 AMT
Տեր Գրիգոր. “Մեր պարտքն է` աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար”

Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և ծխականները այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, աղոթեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար և կատարեցին հայկական հոգևոր երգեր:

“Մենք, անպայման, պետք է հարգենք Ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն ոչ միայն Ծիծեռնակաբերդ այցելելով, այլև աղոթք անելով հավերժական կրակի մոտ”, - ասել է Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Գրիգոր քահանա Հովհաննիսյանը` PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրուցելիս: