24 ապրիլի 2010 - 19:18 AMT
Սանկտ Պետերբուրգում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգի Սբ Աննայի մայր տաճարում հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս հիշարժան օրը մարդիկ ծաղիկներ դրեցին տաճարում տեղադրված խաչքարի մոտ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Սանկտ Պետերբուրգից:

“Ընդհանուր առմամբ, ոչ մի ելույթ կամ երթ տեղի չի ունեցել, իսկ երեկոյան Սմոլնու տաճարում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին”, - ասել է նույն աղբյուրը: