24 ապրիլի 2010 - 21:50 AMT
Կիպրոսի հայերը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացնեն

“Այսօր Կիպրոսում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված քաղաքական միջոցառում”, - հաղորդել է Gibrahayer ամսագրի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը` PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս:

Նրա խոսքերի համաձայն, միջոցառմանը մասնակցել են Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը, ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուն, Եվրախորհրդարանի անդամ Յոանիս Կասուլիդիսը:

Այս միջոցառումը Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների միայն մի մասն է: Դրանից մեկ օր առաջ Կիպրոսում ճրագներով երթ էր կազմակերպվել, իսկ այսօր մի քանի հեռուստաալիքներով ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր:

Օրը սկսվեց Նիկոսիայի Սբ Աստվածածին եկեղեցում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագով: