24 ապրիլի 2010 - 22:51 AMT
Օբաման չի տարբերվում այն նախագահներից, ում անձամբ քննադատում էր Ցեղասպանությունը չընդունելու համար

“Այն, որ ԱՄՆ նախագահը չի արտասանել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, իր իսկ խոստումը դրժել է նշանակում”: Այս մասին PanARMENIAN. Net-ի թղթակցին հայտնել է “Հայ դատի” գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

“Չնայած, որ Բարաք Օբաման արտասանել է Հայոց ցեղասպանությունը բնութագրող բոլոր հոմանիշները, բացի ցեղասպանություն բառից, ապացուցում է, որ նա իր քաղաքականությամբ չի տարբերվում այն նախագահներից, ում քննադատում էր Ցեղասպանությունը չընդունելու համար: Այս անգամ նա պատճառ չուներ ցեղասպանություն բառը չօգտագործելու”, - ասել է Կիրո Մանոյանը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ավանդական ուղերձն է հղել հայկական համայնքին, որում, ինչպես անցյալ տարի, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործեց “Մեծ եղեռն” արտահայտությունը: