24 ապրիլի 2010 - 23:18 AMT
Փարիզում հայերը լայնամասշտաբ հանրահավաք են անցկացրել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված

Փարիզում, Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: PanARMENIAN.Net-ի թղթակցին հանրահավաքի մասնակից Պետրոս Արմանդյանը հայտնել է, որ հանրահավաքին մասնակցել է 6000-7000 մարդ, հիմնականում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Հանրահավաքին մասնակցել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Շառլ Ազնավուրը և նրա իմպրեսարիո Լևոն Սայանը: Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունենալուց հետո ակտիվիստները ճանապարհվել են դեպի Թուրքիայի հյուպատոսություն:

Այդտեղ ելույթ են ունեցել ՀՅԴ արևմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը, Կոմունիստական կուսակցության, Ֆրանսիայի նախագահի “Ազգային շարժման միություն” կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև The California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Ակտիվիստները վանկարկել են “Թուրքիա, դու ցեղասպանություն ես իրականացրել”, “ Հայ ժողովուրդը արդարություն է պահանջում”, “Արձանագրություններին` ո’չ”: