24 ապրիլի 2010 - 23:35 AMT
ԱՄՆ հայերը խորապես հիասթափված են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Օբամայի անընդունակության մեջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին չկարողացավ հարկ եղած ձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով խուսափողական տերմինը մարդկության դեմ այդ հանցագործությունը բնորոշելու համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: "Այսօր մենք միանում ենք Ամերիկայի և ողջ աշխարհի հայերին` արտահայտելով մեր խորը ցավն ու հիասթափությունը` կապված Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և զոհերի հիշատակը հարգելու` նախագահի անընդունակության հետ: Նախագահ Օբաման դժվար ընտրության հետ է բախվել` կատարել խոստումը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կամ էլ մնալ Ցեղասպանության մասին ճշմարտության հերքման մեղսակիցը",- հայտնել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը: Նա ափսոսանք է հայտնել, որ չնայած ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ցեղասպանությունների շարքի դադարեցմանն ուղղված բոլոր ջանքերին, Օբաման սխալ ընտրություն կատարեց:

Դեռևս սենատոր լինելու տարիներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը: Սակայն թե 2009 թվականին, և թե այս տարի ԱՄՆ հայ համայնքին հղված ուղերձում Բարաք Օբաման գերադասեց օգտագործել "Մեծ Եղեռն" տերմինը, այլ ոչ թե` "Հայոց ցեղասպանություն":