25 ապրիլի 2010 - 00:01 AMT
Նաիրա Զոհրաբյան. “Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի սահմանափակվում Օբամայի հայտարարությամբ”

“Ես ցավում եմ, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ԱՄՆ նախագահը հետևողականորեն չի կատարում իր նախընտրական խոստումը, այսինքն` չի ընդունում Հայոց ցեղասպանությունը”: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ավելացրել է, որ լավ կլիներ, եթե Օբաման իրերն իրենց անունով արտասաներ, բայց ճիշտ չէ ամեն տարի անհամբերությամբ սպասել, թե Օբաման կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե ոչ”:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքին ուղղված իր ամենտարյա ուղերձում անցյալ տարվա պես արտասանեց “Մեծ եղեռն” արտահայտությունը: