26 ապրիլի 2010 - 12:47 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները դեռևս գտնվում են ՀՀ ԱԺ մեծ օրակարգում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները դեռևս գտնվում են Հայաստանի Ազգային Ժողովի մեծ օրակարգում: Այդ մասին, պատասխանելով “Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցմանը, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, Աբրահամյանն ասել է, որ Արձանագրությունները հանվել են միայն քառօրյայի օրակարգից:

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին: Հրամանագրով ՀՀ արտգործնախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը: