26 ապրիլի 2010 - 13:33 AMT
Պերճ Զեյթունցյան. Այս աշխարհի ուժեղների վրա արվեստը չի ազդում` նրանք իրենց շահերն ունեն

Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն դա է հասկանում, գտնում է գրող-հրապարակախոսը

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե կարող է արդյոք Ցեղասպանության թեմայի արտացոլումն արվեստում որոշիչ դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պատասխանել է. “Ես ինքս մի քանի գրական ստեղծագործություն եմ գրել Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ որքան էլ տանջվես, նրանք տեղից չեն շարժվելու, եթե շահերը չհամընկնեն: Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն այդ լեզուն է հասկանում ”: