26 ապրիլի 2010 - 13:34 AMT
Երևանի դպրոցներից մեկի աշակերտներն արդեն 14 տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում են կազմակերպում

Երևանի թիվ 56 դպրոցի աշակերտներն արդեն 14 տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում են կազմակերպում: Ավանդույթի համաձայն, միջոցառումն սկսվում է դրամահավաքությամբ և ավարտվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով:

Այդ նույն օրն էլ ի մի են բերվում դրամական միջոցները և հավաքված գումարը հանձնում են “Հայաստան” համահայկական հիմնադրամին:

“Երևանի թիվ 56 դպրոցի աշակերտներն արդեն 14 տարի է, ինչ “Հայաստան” հիմնադրամի տարբեր ծրագրերի են մասնակցնում, և նվիրատվություն են կատարում համաձայն “Երկու ծաղիկներից մեկը դնել Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, մյուս ծաղկի գումարը նվիրաբերել` որպես ազգային տուրք” կարգախոսի, - գրված է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ: