26 ապրիլի 2010 - 13:43 AMT
Սոս Սարգսյան. Մենք չկարողացանք Հայոց ցեղասպանությունը վերածել համամարդկային ցավի

“Մենք չկարողացանք Հայոց ցեղասպանությունը վերածել համամարդկային ցավի: Այդ առումով մենք չափազանց թույլ գտնվեցինք, ինչը մասամբ բացատրվում է այս հարցի նկատմամբ Խորհրդային Միության վերաբերմունքով: Սակայն այսօր ուշ չէ առավելագույն կերպով Հայոց ցեղասպանության հարցում պահանջատիրական վերաբերմունք դրսևորելու համար: Այս ճանապարհին մեծ դեր կարող է խաղալ արվեստը, որի միջոցով կարելի է մտածողություն ձևավորել: Իսկ մենք, թվում է, մոռացել ենք արվեստի հզոր ուժի մասին”,- ասել է դերասան Սոս Սարգսյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի այն հարցին, թե կարող է արդյոք արվեստում Ցեղասպանության թեմայի արտացոլումը որոշիչ դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: