26 ապրիլի 2010 - 15:09 AMT
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը մտադիր է ստեղծել “Հայաստանի ժառանգություն” կայքէջը

“ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (AMAP), Հայաստանի պատմական հուշարձանների, մշակույթի և ճարտարապետության մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառման շրջանակներում, 2010-ին տեղադրվելու են ավելի քան 240 տեղեկատվական վահանակներ և ճանապարհային ուղեցույց-նշաններ:

“Քաղաքակրթության օրրան” ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել և տեղադրել բրայլյան այբուբենով (հինգ լեզուներով) տեղեկատվական վահանակներ թույլ տեսողություն ունեցող այցելուների համար, ինչպես նաև «Հայաստանի ժառանգություն» ինտերակտիվ կայքէջի ստեղծումը:

AMAP-ի ծրագիրը ֆինանսավորվում է ծրագրի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, USAID/CAPS-ի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային հիմնադրամի, Նորվեգիայի արտգործնախարարության և այլ հովանավորների կողմից: