26 ապրիլի 2010 - 15:10 AMT
Եկել է Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու ժամանակը

Անձրևոտ եղանակի պատճառով Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել ոչ թե Թայմս-Սքվերում, այլ Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Վատ եղանակը չխանգարեց հայկական համայնքին, ԱՄՆ սենատորներին և կոնգրեսականներին հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում էին Ցեղասպանության կենդանի մնացած վկաներ: “Անձրևը չի խանգարի մեզ ամեն տարի վառել Հայոց ցեղասպանության ճշմարտության ջահը”,- ասել է ԱՄՆ սենատոր Չակ Շվիմմերը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ բոլոր սպասումները, կապված նրա հետ, որ ԱՄՆ նախագահը կարտասանի “ցեղասպանություն” բառը, սպառված են: Վաղուց եկել է Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու և Թուրքիայից բարոյական և նյութական փոխհատուցում պահանջելու ժամանակը: Միջոցառման ընթացքում հռչակագիր է ներկայացվել այն մասին, որ ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտարարվի Հայոց ցեղասպանության օր, որի տակ ստորագրել են քաղաքապետը և նահանգապետը: