26 ապրիլի 2010 - 15:22 AMT
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 30 պատգամավոր արյուն է հանձնել` որպես ոսկրածուծի դոնոր

2010 թ. “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամը իր գործունեության տասնամյակը նշելով` ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ-ում ակցիա էր կազմակերպել:

Ակցիային միացավ ԱԺ 30 պատգամավոր և արյուն հանձնեց` որպես ողնուղեղի ոսկրածուծի դոնոր:

“Արյուն հանձնող 30 պատգամավորների թվում էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց.”Ես համարում եմ, որ բոլորովին կարիք չկա խորհրդարանում այս արարողությունը կատարելու, կարելի էր այն պոլիկլինիկայում կատարել` առանց անտեղի հետաքրքրություն առաջացնելու”, - ՀՀ ԱԺ-ից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:

Ըստ մեր թղթակցի, մի քանի լրագրող նույնպես միացել են ակցիային և արյուն են հանձնել;